ՀՖՖ Գործկոմի ապրիլի 23-ին տեղի ունեցած նիստում կայացվեցին որոշումներ 2020 թվականին կայացած «Շիրակ» — «Նոա» և «Գանձասար-Կապան» — «Վան» հանդիպումների ընթացքում գրանցված միջադեպերի մասնակիցների վերաբերյալ:
ՀՖՖ Գործադիր կոմիտեն, քննարկելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի միջնորդությունը, որոշեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախկին աշխատակից Արարատ Հարությունյանին ցմահ հայտարարել հայկական ֆուտբոլում անցանկալի անձ` «պերսոնա նոն գրատա» (7 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ): Արգելել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Արման Սահակյանի մուտքը հայաստանյան մարզադաշտեր ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերում մինչև (30.05.2021) (8 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ): Սարգիս Ասոյանին հայտարարել հայկական ֆուտբոլում անցանկալի անձ` «պերսոնա նոն գրատա» մինչև 2022 թ. մայիսի 31 (8 կողմ, 3 դեմ):
©2021 Armenian Soccer