Փետրվարի 26-ին կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի վերջին հանդիպումը… Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ուժերը չափեցին Երևանի «Փյունիկն» ու ԲԿՄԱ-ն:
Եղիշե Մելիքյանի սաները հասան նվազագույն հաշվով առավելության՝ Ուգո Ֆիրմինոյի հեղինակած միակ գոլի շնորհիվ:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Արարատ-Արմենիան»: Դմիտրի Գունկոյի թիմն իր ակտիվում ունի 46 միավոր: 2-րդը «Փյունիկն» է՝ 38 միավորով, 3-րդը՝ 31 միավորով «Արարատը»: Մրցաշարային աղյուսակը 7 միավորով եզրափակում է ԲԿՄԱ-ն:
©2022 Armenian Soccer