Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Փյունիկը» ուժեղ էր «Նոայից»

VBET APL

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի 2-րդ խաղային օրը Երևանի «Փյունիկն» ընդունեց «Նոային»:

Հանդիպման միակ գնդակը 2-րդ խաղակեսի մեկնարկում խփեց տանտերերի պորտուգալացի պաշտպան Ուգո Ֆիրմինոն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։

Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 27 միավոր ու 2-րդն է՝ զիջելով միայն «Արարատ-Արմենիային»: «Նոան» 18 միավորով այժմ 5-րդն է: Նրա ակտիվում 1 խաղ պակաս է:

13-րդ տուրի մյուս 3 հանդիպումները կկայանան առաջիկա 3 օրերին:

 

©2021 Armenian Soccer