VBET ՀՊԼ 23-րդ տուրի խաղային վերջին օրը «Վանը» սեփական հարկի տակ ոչ–ոքի խաղաց «Փյունիկի» հետ:
Բավական լարված ընթացք ունեցող խաղի արդեն 58–րդ րոպեին Եղիշե Մելիքյանի սաները մնացին 10 հոգով այն բանից հետ, ինչ 2-րդ դեղին քարտը ստանալու համար խաղադաշտից հեռացվեց Սերժ Դեբլեն։ Դրանից 11 րոպե անց տանտերերն օգտվեցին թվային առավելությունից և Գաբայի հարվածի շնորհիվ բացեցին հաշիվը։ Սակայն արդեն ավելացված ժամանակի 3–րդ րոպեին «Փյունիկի» ֆուտբոլիստ Ֆիրմինոն հավասարեցրեց հաշիվը՝ փրկելով իր թիմին պարտությունից:
Այս խաղից հետո «Փյունիկն» իր ակտիվում ունի 48 միավոր, իսկ «Վանը» 13 միավորով 7–րդն է։
Տուրի վերջին հանդիպումն ընթանում է այս րոպեներին. «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ԲԿՄԱ-ն ընդունում է «Ուրարտուին»:
©2022 Armenian Soccer