Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին» և հաղթեց խոշոր ` 5:1 հաշվով։
Տանտերերին նախ առաջ մղեց Յուսուֆ Օտուբանջոն, ապա հաշիվը կրկնապատկեց Հովհաննես Հարությունյանը։
«Փյունիկի» 3-րդ գոլը հեղինակեց Լուկա Յուրիչիչն, իսկ վերջում դուբլի հեղինակ դարձավ Խոսե Կարաբալլոն։
Հյուրերի միակ գոլը խփեց Բլադիմիր Դիասը։
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 15 միավորով մնաց 3-րդ տեղում։
«Փյունիկը» 15 միավորով 4-րդն է։
©2022 Armenian Soccer