Երևանում ու Գյումրիում կայացած 2 հանդիպումներով այսօր մեկնարկեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրը:
Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած «Սևան»-«Ուրարտու» խաղը խաղաղ ելք ունեցավ. թիմերն այդպես էլ միմյանց դարպասը չգրավեցին, չնայած հանդիպման վերջին րոպեներին «Սևանն» ուներ թվային առավելություն. խաղի 85-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Լիվիո Միլթսը:
Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ:
Հանդիպման միակ գնդակը երկրորդ կեսի մեկնարկում խփեց Սերժ Դեբլեն:
Այս խաղերից հետո «Արարատի» ակտիվում 22 միավոր է, «Վանը» ունի 9 միավոր, «Ուրարտուն»՝ 14, իսկ «Սևանը»՝ 17:
Տուրի մյուս 3 հանդիպումները կկայանան վաղը՝ սեպտեմբերի 27-ին: «Ալաշկերտը» կընդունի «Նոային», ԲԿՄԱ-ն՝ «Արարատ-Արմենիային», իսկ «Փյունիկը»՝ «Նորավանքին»:
©2021 Armenian Soccer