Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. չեմպիոնը հաղթեց «Արարատին»

VBET APL

 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի հերթական խաղային օրը կայացավ 1 հանդիպում. «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին»։

Հանդիպման հենց մեկնարկում Հայաստանի գործող չեմպիոնը կարողացավ բացել խաղի հաշիվը․ 5-րդ րոպեին աչքի ընկավ Իսմայիլ Ֆոֆանա Բեկոն։ Այս գոլը, ինչպես ցույց տվեց հանդիպումը, միակն էր խաղում: Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերը կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Սերժ Դեբլեն չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը: Այդպիսով՝ «Ալաշկերտը» 1:0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ:

Այս խաղից հետո տանտերերն իրենց ակտիվում ունեն 16 միավոր և 7-րդն են մրցաշարային աղյուսակում, ընդ որում՝ դեռ 3 խաղ պակաս են անցկացրել մրցակիցներից, իսկ հյուրերը՝ 27 միավորով 3-րդն են։

Տուրի վերջին՝ «Նոա»-«Նորավանք» հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 1-ին, Երևանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Խաղը կմեկնարկի 16:00-ին:

 

©2021 Armenian Soccer