Միջազգային դադարից հետո այսօր շարունակվեց VBET ՀՊԼ-ն՝ 25-րդ տուրի մեկնարկային օրվա 2 հանդիպումներով: Տուրի առաջին խաղում հանդիպեցին Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտն» ու գավաթի եզրափակչի ուղեգիր նվաճած «Նորավանքը»։
Հանդիպումն ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով՝ խոշոր 3:0 հաշվով։ Չեմպիոնի կազմում աչքի ընկան Վանգու Գոմեն և Վահագն Այվազյանը: Եվս մեկ գոլի՝ ինքնագոլի հեղինակ դարձավ նորավանքցի Թեմուր Մուստաֆինը; Հավելենք, որ «Ալաշկերտը» խաղի 38-րդ րոպեից հանդես էր գալիս 10 հոգով. 2-րդ դեղին քարտով դաշտից հեռացվել էր Վանգու Գոմեն:
Այս խաղից հետո «Ալաշկերտն» իր ակտիվում ունի 34 միավոր և 4-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Նորավանքը» 14 միավորով 8-րդն է։
©2022 Armenian Soccer