Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Ուրարտուն» Ավանի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային»:
Առաջին խաղակեսի միջնամասում հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով. խաղադաշտից հեռացվեց Նանա Անթվին։
Այնուհետև «Ուրարտուն» ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, որն էլ հստակ իրացրեց Լեոն Սաբուան և առաջ մղեց իր թիմին։
Երկրորդ խաղակեսում գոլեր այդպես էլ չգրանցվեցին և հանդիպումն ավարտեց «Ուրարտուի» նվազագույն հաշվով հաղթանակով։
Այո հանդիպումից հետո «Ուրարտուն» 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Արարատ-Արմենիան» 19 միավորով 2-րդն է։
©2022 Armenian Soccer