Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ուրարտուն» տարավ հերթական հաղթանակը

Ուրարտու - ԲԿՄԱ

 

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին:

Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով ` 1:0 հաշվով։

 

Առաջին խաղակեսում թիմերն այդպես էլ չկարողացան բացել խաղի հաշիվը։

Գոլը գրանցվեց միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում։

 

77-րդ րոպեին տանտերերի կազմից գոլով աչքի ընկավ Մարկոս Ժունիորը, որն էլ ապահովեց «Ուրարտուի» հերթական հաղթանակը։

 

Այս խաղից հետո «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 37 միավորով։

ԲԿՄԱ-ն 7 միավորով 9-րդն է։

 

©2022 Armenian Soccer