Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ուրարտուն» վերջին րոպեին խուսափեց պարտությունից

VBET APL

 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրը մեկնարկեց «Ուրարտու» մարզադաշտում կայացած «Ուրարտու»-«Արարատ» հանդիպումով:

Թիմերն ընդմիջման գնացին գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ արդեն 2-րդ խաղակեսի առաջին րոպեին Սերժ Դեբլեի փոխանցումից հետո Էդգար Մալաքյանը բացեց խաղի հաշիվը:

Թվում էր՝ հանդիպումն այդպես էլ կավարտվի, սակայն խաղի հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին Սերգեյ Մկրտչյանը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:

Այս խաղից հետո 2-րդ տեղում ընթացող «Արարատի» ակտիվում 23 միավոր է ու թիմը մեծացրել է տարբերությունն առաջատար «Արարատ-Արմենիայից», իսկ «Ուրարտուն» 15 միավորով 6-րդն է:

 

©2021 Armenian Soccer