Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Արարատին»:
Մինչև հանդիպման վերջ թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասները, սակայն խաղի 89-րդ րոպեին հյուրերի կազմից Դմիտրո Խլյոբասը դարձավ գոլի հեղինակ և առաջ մղեց իր թիմին։
Րոպեներ անց «Ուրարտուի» առավելությունը կրկնապատկեց Լեոն Սաբուան և հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով ` 2:0 հաշվով։
Այս խաղից հետո «Ուրարտուն» վաստակեց 19 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։
«Արարատը» 8 միավորով 8-րդն է։
©2022 Armenian Soccer