Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. ոչ-ոքիներ՝ Չարենցավանում ու Երևանում

VBET APL

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի խաղային երկրորդ օրը կայացած 2 հանդիպումներում, ինչպես նախօրեին՝ գրանցվեցին իդենտիկ արդյունքներ:

ՈՒ եթե նախօրեին պարզապես նվազագույն հաշվով առավելության էին հասել հյուրերը, ապա այսօր ոչ-ոքիների օր էր:

Խաղաղ անարդյունավետ ոչ-ոքիով ավարտվեց Չարենցավանում «Վանի» ու «Սևանի» դիմակայությունը, իսկ Ֆուտբոլի ակադեմիայում «Նոան» ու «Արարատը/ փոխանակվեցին 2-ական գնդակներով: Գոլերի հեղինակներ դարձան Պավել Կիրիենկոն «Նոայից» ու արարատցիներ Հովհաննես Նազարյանը (ինքնագոլ և գոլ) և Էդգար Մալաքյանը:

Այսպիսով, 10 տուրից հետո  «Վանը» 9 միավորով 7-րդն է, «Սևանը» 16 միավորով 4-րդը, «Նոան» իր ակտիվում ունի 14 միավոր ու 5-րդն է, իսկ «Արարատը» 19 միավորով 2-րդը: Առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան» 25 միավոր ունի ու 10-րդ տուրի իր հանդիպումն անցկացնելու է վաղը:

 

©2021 Armenian Soccer