Այսօր` հոկտեմբերի 11-ին կայացան Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի վերջին հանդիպումները։
«Վանը» սեփական հարկի տակ ընդունեց «Լեռնային Արցախին» և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Տանտերերի կազմից խաղի հաշիվը բացեց Էդգար Մովսեսյանն, իսկ հյուրերի պատասխան գնդակը խփեց Արամ Կոստանդյանը։
«Շիրակն» Ռաֆիկ Միսակյանի գոլի շնորհիվ կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակ տանել ԲԿՄԱ-ի նկատմամբ։
Այս տուրից հետո «Լեռնային Արցախն» ու «Վանը» 14-ական միավորով գտնվում են մրցաշարային աղյուսակի համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերում։
«Շիրակը» 11 միավորով 8-րդն է, իսկ ԲԿՄԱ-ն ունենալով 6 միավոր նախավերջին ` 9-րդ տեղում է։
©2022 Armenian Soccer