Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. նվազագույն հաշվով պարտություններ՝ սեփական հարկի տակ

VBET APL

 

2 խաղով այսօր մեկնարկեց VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրը:

Տուրի մեկնարկային խաղում «Նորավանքն» ընդունեց «Ուրարտուին»: Հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակ տարան․ հանդիպման միակ գնդակը խփեց Նարեկ Գրիգորյանը։

10 տուրից հետո «Նորավանքն» 8 միավորով 7-րդն է, իսկ «Ուրարտուն» 13 միավորով կիսում է 5-6-րդ հորիզոնականը «Նոայի» հետ։

Խաղային օրվա 2-րդ խաղում նույպես գրանցվեց 1 գոլ: ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ պարտվեց «Փյունիկին»: Միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Հարությունյանը:

Այս խաղից հետո «Փյունիկը» 18 միավորով մնաց 3-րդ տեղում, իսկ ԲԿՄԱ-ն 3 միավորով վերջինն է։

 

©2021 Armenian Soccer