Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Նորավանքը» հերթական պարտությունը կրեց

VBET APL

 

VBET ՀՊԼ 23-րդ տուրի խաղային 2-րդ օրվա միակ հանդիպումը կայացավ Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ «Նորավանքն» ընդունեց «Արարատին»։

Հանդիպումն ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով՝ նվազագույն 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 32-րդ րոպեին խփեց Ռուդիկ Մկրտչյանը։

Այս խաղից հետո «Նորավանքը» 11 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը, «Արարատը» 38 միավորով 3-դն է։

Տուրի վերջին 2 հանդիպումները կկայանան վաղը: «Վանը» կընդունի «Փյունիկին», ԲԿՄԱ-ն՝ «Ուրարտուին»:

 

 

©2022 Armenian Soccer