Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Նոան» կամային հաղթանակ տոնեց

VBET APL

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրն այսօր ավարտվեց«Նոա»-«Նորավանք» հանդիպումով։

Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի արդեն 9-րդ րոպեին հյուրերը բացեցին խաղի հաշիվն այն բանից հետո, երբ Ալբերտ Գաբարաևը խախտեց կանոնները Սերգեյ Օրլովի նկատմամբ: Հենց Օրլովն էլ անվրեպ իրացրեց 11-մետրանոց տուգանային հարվածը։ Սակայն արդեն 32-րդ րոպեին տանտերերը հավասարեցրեցին հաշիվը՝ Կիրիենկոյի գեղեցիկ գոլի շնորհիվ։ Առաջին խաղակեսն ավարտվեց 1-1 հաշվով։

Երկրորդ խաղակեսում գրանվեց ևս մեկ գնդակ՝ կրկին 11-մետրանոցից: Այս անգամ ԱՐման Մկրտչյանը խախտեց կանոնները Սանա Գոմեսի նկատմամբ: 11-մետրանոց հարվածից աչքի ընկավ «Նոայի» ավագ Պետրոս Ավետիսյանը։ Այսպիսով, տանտերերը կամային հաղթանակ տարան 2:1 հաշվով։

Այս խաղից հետո տանտերերն իրենց ակտիվում ունեն 21 միավոր և 4-րդն են մրցաշարային աղյուսակում, իսկ հյուրերը՝ 9 միավորով 8-րդն են։

ՀՊԼ հաջորդ տուրը կմեկնարկի դեկտեմբերի 3-ին:

 

©2021 Armenian Soccer