Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. կորզած հաղթանակ՝ հանդիպման վերջին վայրկյաններին

VBET APL

 

Փետրվարի 25-ին կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի մեկ հանդիպում. «Ուրարտու-3» մարզադաշտում հանդիպեցին Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտն» ու ընթացիկ առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան»:

Դմիտրի Գունկոյի սաները նվազագույն հաշվով կարողացան առավելության հասնել չեմպիոնի նկատմամբ՝ խաղի միակ գոլը խփելով հանդիպման ավելացված ժամանակի 6-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Յուսուֆ Օտուբանջոն:

ՀՊԼ 19-րդ տուրի վերջին հանդիպումը կկայանա վաղը. «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում «Փյունիկը» կընդունի ԲԿՄԱ-ին:

 

 

©2022 Armenian Soccer