VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղային 2-րդ օրվա վերջին խաղում հանդիպեցին Երևանի «Փյունիկն» ու Չարենցավանի «Վանը»:
Թիմերն այս տուրից առաջ մրցաշարային աղյուսակում հարևաններ էին՝ 2-ի ակտիվում էլ 6-ական միավոր էր՝ 2-ական հաղթանակով ու 2-ական պարտությամբ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղը պիտի որ լուծեր թիմերից մեկի առաջխաղացումը, և արագ գոլերը կողմերի հենց այդ ցանկությունն էլ ներկայացրեցին: Բայց ամեն ինչ շատ ավելի պարզ դասավորվեց:
9-րդ րոպեին Զավեն Բադոյանն առաջ մղեց հյուրերին, 17-րդ րոպեին Էրիկ Վարդանյանը հավասարեցրեց հաշիվն, ու այդ խաղում այլևս գոլեր չգրանցվեցին՝ ոչ-ոքի 1:1: 5 տուրից հետո թիմերի ակտիվում 7-ական միավոր է ու նրանք կիսում են 5-6 հորիզոնականները:
©2021 Armenian Soccer