Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի եզրափակիչ խաղում «Փյունիկը» հյուրընկալվեց «Շիրակին» և հաղթեց նվազագույն հաշվով։
Երևանյան թիմի հաղթական և խաղի միակ գոլը հեղինակեց Դավիդ Դավիդյանը։
Հիշեցնենք, որ խաղից առաջ տեղի ունեցավ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտի լուսավորության համակարգի գործարկման պաշտոնական արարողությունը։
Այս խաղից հետո «Փյունիկը» 21 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Շիրակը» 11 միավորով` 8-րդը։