Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում ԲԿՄԱ-ն ընդունեց «Փյունիկին»:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Նախ հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը. գոլի հեղինակ դարձավ Արթուր Սերոբյանը։
Այնուհետև երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերի պատասխան գնդակը խփեց Լուկա Յուրիչիչը։
Թիմերն այլևս գոլ գրանցել չկարողացան և խաղն ավարտեցին ոչ-ոքի հաշվով։
Այս խաղից հետո «Փյունիկը» 27 միավորով շարունակում է մնալ 4-րդ տեղում։
ԲԿՄԱ-ն 8 միավորով 9-րդն է։
©2022 Armenian Soccer