Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. ԲԿՄԱ-ի հերթական պարտությունն ու «ՈՒրարտուի» սայթաքումը

 

VBET APL

 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղային վերջին օրը կայացավ 2 հանդիպում:

Երևանի «Նաիրի» մարզադաշտում «Սևանն» ընդունեց առաջնության հետնապահ ԲԿՄԱ-ին: Տանտերերը 12-րդ րոպեին Անդրե Մենսալաոյի, ապա՝ 67-րդ րոպեին 11-մետրանոցից Մարինի Ջունիորի խփած գոլերի շնորհիվ հաղթանակ տոնեցին՝ ԲԿՄԱ-ին հերթական պարտության ենթարկելով:

6 տուրից հետո «Սևանը» 4 հաղթանակով, 1 ոչճոքիով ու 1 պարտությամբ 3-րդն է մրցաշարային աղյուսակում, ԲԿՄԱ-ն առ այս պահը միավոր չի վաստակել ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 

Խաղային օրվա մյուս խաղում «Ուրարտու» մարզադաշտում  նույն հաշվով տանտերերը պարտություն կրեցին. Երևանի «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «ՈՒրարտուի» դարպասը: Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Էրիկ Վարդանյանը՝ հյուրերին ընդմիջման ուղարկելով հաղթողի կարգավիճակով, իսկ երկրորդ խաղակեսում՝ 52-րդ րոպեին, Ֆիրմինոն կրկնապատկեց հաշիվը:

6 տուրից հետո «Փյունիկը» 10 միավորով 4-րդն է, իսկ «Ուրարտուն»9 միավորով՝ 5-րդը:

Հայաստանի Պրեմիեր լիգայի հաջորդ տուրը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին: Մինչ այդ առաջնության թիմերից 6-ը կմասնակցեն Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչին:

 

©2021 Armenian Soccer