Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. Բանակայինների երկրորդ հաղթանակն իրականություն է

VBET APL

Նոյեմբերի 4-ին կայացած 1 հանդիպումով մեկնարկեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը:

Առաջնության ետնապահ ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունեց Չարենցավանի «Վանին» ու նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց: Բանակայինների միակ գնդակը հեղինակեց Միքայլ Միրզոյանը:

Սա բանակայինների 2-րդ հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում: Ռաֆայել Նազարյանի թիմն այժմ իր ակտիվում ունի 6 միավոր ու  արդեն ընդամենը 2 միավոր է զիջում «Նորավանքին», որն ընթացիկ տուրի իր հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 6-ին՝ «Արարատ-Արմենիային» հյուրընկալվելով:

«Վանի» ակտիվում 9 միավոր է:

Հետաքրքիր է, որ այս տուրի հանդիպումները ձգվելու են ամբողջ 5 օր՝ յուրաքանչյուր օր երկրպագուներին միայն մեկ հանդիպում դիտելու հնարավորություն ընձեռելով: Վաղը՝ նոյեմբերի 5-ին, «Փյունիկը» կհանդիպի «Նոային», «Արարատ»-«Սևան» խաղը կկայանա նոյեմբերի 7-ին, իսկ «Ալաշկերտ»-«Ուրարտուն»՝ նոյեմբերի 8-ին:

ԲԿՄԱ — «Վան» 1։0 (0:0)

Երևան, ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

Գոլը՝ Միքայել Միրզոյան, 78

 

©2021 Armenian Soccer