VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի վերջին խաղում «Արարատ-Արմենիան» ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընդունեց Հայաստանի փոխչեմպիոն «Նոային»:
Գոլառատ խաղում առաջինն աչքի ընկան հյուրերը. 10-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալեկսանդր Կարապետյանը: 8 րոպե անց Մաիլսոնը հավասարեցրեց խաղի հաշիվը, սակայն առաջին խաղակեսի ավարտին՝ հանդիպման 42-րդ րոպեին Ռահմոնդ Ջյասին կրկին առաջ մղեց հյուրերին:
Ընդմիջումից հետո, սակայն, պատկերն էապես փոխվեց:
Նախ 49-րդ րոպեին Մալիլսոնը 11-մետրանոցից կրկին հավասարեցրեց հաշիվը, ապա՝ 10 րոպե անց, Յուսուֆ Օտուբանջոն արդեն առաջ մղեց «Արարատ-Արմենիային»: Իսկ հանդիպման վերջին 5 րոպեների ընթացքում Ուիլֆրիդ Էզայի ու Ժիրայր Շաղոյանի գոլերը միայն ամրապնդեցին «Արարատ-Արմենիայի» առավելությունը՝ 5:2:
5 տուրից հետո «Արարատ-Արմենիան» 100%-անոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը` ակտիվում ունենալով 15 միավոր, իսկ «Նոան» 3 միավորով 8-րդ տեղում է՝ առաջ անցնելով «Ալաշկերտից» ու ԲԿՄԱ-ից:
©2021 Armenian Soccer