Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Նորավանքին»

VBET APL

Նոյեմբերի 6-ին կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի ևս մեկ հանդիպում: Նախորդ տուրում անսպասելի միավորներ կորցրած «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունեց «Նորավանքին» ու 2:1 հաշվով առավելության հասավ հյուրերի նկատմամբ:

Այս հաղթանակից հետո առաջնության առաջատարը 34 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 7 միավորով առաջ անցնելով 2-րդ տեղում ընթացող «Փյունիկից»: «Նորավանքը» 8 միավորով նախավերջինն է:

 

«Արարատ-Արմենիա» — «Նորավանք» 2։1 (1:0)

Երևան, ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան

Գոլերը՝ Արտյոմ Ավանեսյան, 24, Էզա Կուասի, 55 («Արարատ-Արմենիա»), Սերգեյ Օրլով, 48 («Նորավանք»)

 

©2021 Armenian Soccer