Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Ալաշկերտին»:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով ` 4:1 հաշվով։
«Արարատ-Արմենիայի» կազմում գոլերով աչքի ընկան Տետոն Եննեն, Ուիլֆրեդ Էզան, Արմեն Համբարձումյանն ու Ուգո Ֆիրմինուն։
Հյուրերի միակ գոլը խփեց Բլադիմիր Դիասը։
Այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» շարունակում է 27 միավորով գտնվել 2-րդ հորիզոնականում։
«Արարատ-Արմենիան» 25 միավորով 3-րդն է։
Նշենք, որ վերջինս մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
©2022 Armenian Soccer