Երևանում կայացած 3 հանդիպումներով այսօր ավարտվեց VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրը
Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» միավորներ կորցրեց «Նոայի» հետ խաղում՝ գոլազուրկ ոչ-ոքիով ավարտելով «Նաիրի» մարզադաշտում կայացած հանդիպումը:
Առաջնության բացարձակ հետնապահ ԲԿՄԱ-ն Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային», որն այս մրցաշրջանում պարտություն դեռ չի կրել: Բանակայինները, ցավոք, չկարողացան սեփական վիճաակագրությունը բարելավել. «Արարատ-Արմենիան» կրկին 3 միավոր ունի:
Խաղային օրվա վերջին խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ հաղթեց «Նորավանքին»:
«Ալաշկերտ» — «Նոա» 0։0
Երևան, «Նաիրի» մարզադաշտ
Մրցավար՝ Վարդան Մանուկյան
ԲԿՄԱ — «Արարատ-Արմենիա» 2։3 (1։1)
Երևան, ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան
Գոլերը՝ Մարտին Գրիգորյան, 27, Միքայել Միրզոյան, 58 (ԲԿՄԱ), Մաիլսոն Լիմա, 11, 11մ, Յուսուֆ Օտուբանջո, 62, 76 («Արարատ-Արմենիա»)
«Փյունիկ» — «Նորավանք» 2։0 (1։0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Շահեն Աղայան
Գոլերը՝ Ուգո Ֆիրմինո, 60 («Փյունիկ»), Դուշան Չուբրակովիչ, 12, ինքնագոլ («Նորավանք»)
11 տուրից հետո առաջատար «Արարատ-Արմենիայի» ակտիվում 31 միավոր է, 2-րդ տեղում ընթացող «Արարատն» ունի 22, իսկ 3-րդ տեղում ընթացող «Փյունիկը»՝ 21 միավոր:
©2021 Armenian Soccer