Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Արարատը» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին»

VBET APL

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրն այսօր շարունակվեց 1 հանդիպումով: «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկն» ընդունեց «Արարատին» ու խոշոր՝ 2:6 հաշվով պարտություն գրանցեց:

Խաղն, ի դեպ, մեկնարկեց ուշացումով, քանի որ հյուրերի լեգեոնականներից Դոնիմանի Սիլուեն, ով փոխարինողների կազմում էր, դուրս էր եկել խաղադաշտ ու չէր հեռանում:

 

«Փյունիկ» — «Արարատ» 2։6 (1։3)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

Գոլերը՝ Ուգո Ֆիրմինո, 33, 88, 11մ («Փյունիկ»), Սերժ Դեբլե, 11, 14, 22, Դիմիտրիյե Պոբուլիչ, 47, Ալիք Առաքելյան, 65, 70 («Արարատ»)

 

Այս տուրի վերջին հանդիպումը կկայանա վաղը՝ ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ կընդունի «Ալաշկերտին»:

 

©2021 Armenian Soccer