Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. առաջատարի առաջին պարտությունը

VBET APL

Նոյեմբերի 1-ին կայացան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի վերջին 2 հանդիպումները:

Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում վայոցձորյան «Նորավանքը» ընդունեց «Սևանին» ու նվազագույն հաշվով պարտություն կրեց՝ խաղի հիմնական ժամանակի առաջին րոպեին խփված գնդակի պատճառով՝ 0:1:

Իսկ  այ Երևանի ֆուտբոլի ակադեմիայում ընթացիկ առաջնությունում իր առաջին պարտությունը կրեց առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան»՝ 1:2 հաշվով զիջելով «Փյունիկին»:

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» թեև 31 միավորով շարունակում է մնալ առաջատարի իր դիրքում, սակայն նրան արդեն հետապնդում է ոչ թե «Արարատը», որ 23 միավորով այժմ 3-րդն է, այլ՝ 24 միավորով «Փյունիկը»: 4-րդը 20 միավորով «Սևանն« է:

«Նորավանքը» 12 տուրից հետո 8 միավորով 9-րդն է՝ առաջ անցնելով միայն ԲԿՄԱ-ից:


«Նորավանք» — «Սևան» 0։1 (0:0)

Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Արտեմ Գասպարյան

Գոլը՝ Բիսաինտե Բիկու, 90+1

 

«Արարատ-Արմենիա» — «Փյունիկ» 1։2 (0։1)

Երևան, ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

Գոլերը՝ Մաիլսոն Լիմա, 90+6 («Արարատ-Արմենիա»), Խոսե Էնրիկե Կարաբալյո, 19, Հովհաննես Հարությունյան , 57 («Փյունիկ»)

 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը կմեկնարկի նոյեմբերի 4-ին:

 

©2021 Armenian Soccer