Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին»

Ալաշկերտ Արարատ

 

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվեց «Արարատին»:

 

Հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով։

«Ալաշկերտի» հաղթական գոլը խփեց Տիագո Գալվաոն։

 

Առաջին խաղակեսի ավարտին միմյանց հետ վիճելու համար խաղադաշտից հեռացվեցին «Արարատից» Գոռ Մալաքյանն, իսկ «Ալաշկերտից» Արտակ Եդիգարյանը։

 

Այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» վաստակելով 24 միավոր բարձրացավ 1-ին հորիզոնական։

«Արարատը» 11 միավորով 8-րդն է։

 

©2022 Armenian Soccer