Հոկտեմբերի 5-ին Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած «Ալաշկերտ» — «Վան» հանդիպումով մեկնարկեց VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրը:
Արամ Ոսկանյանի սաները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին «Վանի» դարպասը: Աչքի ընկան Արտակ Եդիգարյանը՝ 11 մետրանոցից ու Վահագն Այվազյանը:
Խաղային օրվա մյուս խաղում Հանրապետական մարզադաշտում այս պահին ուժերը չափում են «Արարատն» ու «Ուրարտուն»:
«Ալաշկերտ» — «Վան» 2։0 (0։0)
Երևան, «Նաիրի» մարզադաշտ
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Արտակ Եդիգարյան, 34, 11մ, Վահագն Այվազյան, 64
©2022 Armenian Soccer