VBET ՀՊԼ 26–րդ տուրը մեկնարկեց այսօր «Նաիրի» մարզդաշտում, որտեղ «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ–ին։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:1 հաշվով:
«Ալաշկերտի» կազմում աչքի ընկան Խամեսը, Միլինկովիչն ու Տանկովը: ԲԿՄԱ-ի միակ գոլը 11-մետրանոցից խփեց Արթուր Սերոբյանը:
Նշենք, որ «Ալաշկերտը» հանդիպումն ավարտեց 10 հոգով. 86-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Արտակ Գրիգորյանը:
Տուրի մյուս խաղում այսօր երեկոյան «Հանրապետական» մարզադաշտում կհանդիպեն «Արարատն» ու «Փյունիկը»:
©2013 Armenian Soccer