Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ալաշկերտը» խոշոր հաշվով պարտություն կրեց «Փյունիկից»

VBET APL

 

Երևանի «Ուրարտու» մարզադաշտում փետրվարի 21-ին կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի վերջին հանդիպումը:

«Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1։4 հաշվով պարտվեց «Փյունիկին»: Հյուրերի կազմում հեթ–տրիկի հեղինակ դարձավ թիմի նորեկ Սերժ Դեբլեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Զորան Գայիչը։

«Ալաշկերտի» միակ գոլը խփեց Ժոզե Էմբալոն։

18-րդ տուրից հետո առաջատարի դիրքերում շարունակում է մնալ «Արարատ-Արմենիան»՝ 43 միավորով: «Փյունիկը» 35 միավորով 2-րդն է, «Արարատը»՝ 3-րդը 30 միավորով: Աղյուսակի հետնապահը 7 միավորով ԲԿՄԱ-ն է:

 

«Ալաշկերտ» — «Փյունիկ» 1։4 (0։1)

Երևան, «Ուրարտու» մարզադաշտ

Մրցավար՝ Շահեն Աղայան

Գոլերը՝ Ժոզե Էմբալո, 52 («Ալաշկերտ»), Սերժ Դեբլե, 45+1, 59, 60, Զորան Գայիչ, 65 («Փյունիկ»)

 

 

©2022 Armenian Soccer