Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ.«Արարատը» հաղթեց «Նորավանքին»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Գյումրու Քաղաքային մարզադաշտում «Արարատը» ընդունեց «Նորավանքին»:

Խաղը սկսվեց արագ գոլով. հանդիպման արդեն 3-րդ րոպեին Ալիկ Առաքելյանը եզրից կատարած հարվածով բացեց խաղի հաշիվը՝ 1:0: Հանդիպման 32-րդ րոպեին Սերժ Դեբլեն կրկնապատկեց հանդիպման հաշիվը՝ 2:0:

Ընդմիջումից հետո Վահե Գևորգյանի սաները կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 52-րդ րոպեին աչքի ընկավ Էբերտը: Դրանով, սակայն գոլերը չավարտվեցին: Արդեն հանդիպման ավարտին՝ խաղի 84-րդ րոպեին Սերժ Դեբլեն դուբլ ձևակերպեց, իսկ նորավանքցի Արման Մկրտչյանը հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին խփեց խաղի վերջին գնդակը՝ 3:2:

Այդպիսով՝ «Արարատը» տոնեց այս առաջնությունում իր 4-րդ հաղթանակը, «Նորավանքը» կրեց 4-րդ պարտությունը: Վարդան Բիչախչյանի սաները 12 միավորով 2-րդն են՝ զիջելով 1 խաղ պակաս անցկացրած ու ակտիվում նույնքան միավոր ունեցող «Արարատ-Արմենիային»: Իսկ «Նորավանքը» 3 միավորով 8-րդն է՝ առաջ լինելով միայն «Ալաշկերտից», ում ակտիվում 2 խաղ պակաս է, ու որևէ հաղթանակ չտոնած ԲԿՄԱ-ից:

Ararat vs Noravank

©2021 Armenian Soccer