Armenian Soccer
Armenian Soccer

ՀՈՒՍԵՅԻՆ ՇԱՐԱՖՖԵԴԻՆ.ԱՅՍ ՊԱՀԻՆ ՄԵԶ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՄԵԿ ԲԱՆ, ՀԱՂԹԵԼ և ՀԱՍՆԵԼ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ…

ՀՀ  1 –ին խմբի առաջնության մասնակից «Սևանի» մամուլի ծառայությունը  հարցազրույց է անցկացրել ակումբի    լեգիոներ, 23-ամյա լիբանանցի   պաշտպան Հուսեյին Շարաֆֆեդինի հետ.

ԹԻՄՈՒՄ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐ ԽԱՂԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Թիմում ամեն ինչ հրաշալի է, խաղընկերներիս հետ շատ լավ հարաբերություններ ունեմ ։Այս պահին մեզ միավորում է մեկ բան, յուրաքանչյուր խաղում հաղթել որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի։
ՎՆԱՍՎԱԾՔԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Չեմ կարող ասել, որ լիարժեք վերականգնվել եմ, բայց աշխատում եմ շուտ վերադառնալ նախկին կարգավիճակիս։ Դեռ վախ կա մեջս, բայց փորձում եմ լիարժեք մասնակցել և՛ մարզումներին և՛ խաղերին։
«ՎԵՍՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԴԵՄ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
Կարծում եմ երկկողմանի շատ լավ խաղ էր, սակայն մրցավարական որոշ բացթողումների պատճառով, հանդիպման ընթացքը փոխվեց ի վնաս մեզ։ Անկեղծ ասած նման բան միայն Հայաստանում եմ տեսնում, որը ցավալի է։
ԱՌԱՋԻԿԱ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Առաջիկա նպատակներս կապված են այս ակումբի հետ։ Հաջորդ տարի պետք է հանդես գանք  ՀՀ պՊրեմիեր լիգայում  և դա բոլորս պետք է գիտակցենք։

©2020 Armenian Soccer