Ղազախստանի առաջնության 2022 թվականի մրցաշրջանի վերջին տուրում «Աստանան» հյուրընկալվեց Կարագանդայի «Շախտյորին» և հաղթեց 3:2 հաշվով։
Այս հաղթանակից հետո «Աստանան» վաստակեց 53 միավոր և 7-րդ անգամ ճանաչվեց Ղազախստանի չեմպիոն։
2-րդ տեղում գտնվող «Ակտոբեն» չեմպիոնին զիջեց ընդամենը 1 միավորով, իր ակտիվում ունենալով 52 միավոր։
Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և խաղաց մինչև եզրափակիչ սուլիչը։
Հիշեցնենք նաև, որ «Աստանան» գլխավորում է հայազգի մարզիչ Գրիգորի Բաբայանը։
©2022 Armenian Soccer