Armenian Soccer
Armenian Soccer

Հոկտեմբերին Հայաստանի և Ալբանիայի ազգային հավաքականները ընկերական հանդիպում կանցկացնեն

Հայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Այս մասին հայտնում  են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Հայաստանի և Ալբանիայի ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են 5 անգամ: 1 խաղում հաղթել է Հայաստանի ազգային հավաքականը, 1 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 3 անգամ էլ հաջողության է հասել Ալբանիայի ընտրանին:
Հավելենք, որը ներկայումս ՀՀ ընտրանի ՖԻՖԱ-ի  դասակարգման աղյուսակում  զբաղեցնում է 102–րդ, իսկ  Ալբանիայի հավաքականը՝ 66-րդ  հորիզոնականը:

2020 Armenian Soccer