Armenian Soccer
Armenian Soccer

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ «ՇԻՐԱԿԻ» ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ ՀԱՃԵԼԻ ՆՎԵՐ ՄԱՏՈՒՑԵԻՆ ԻՐԵՆՑ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻՆ

ՀՀ բարձրագույն  խմբի առաջնությունում մրցնակային տեղերի համար պայքարը  գնալով  ավելի է թեժանում: Երևանի«Ալաշկերտ» մարզադաշտում Գյումրիի «Շիրակը»  2:1 հաշվով   դժվարի ու արժանի հաղթանակ կորզեց  տանտերերից՝ ՀՀ եռակի չեմպիոն «Ալաշկերտից»: Հանդիպումը «Շիրակի»   գլխավոր մարզիչ՝Վարդան  Բիչախչյանի  համար հոբելյանական էր: Նրա գլխավորությամբ «Շիրակն» այսօր  անցկացրեց  300-րդ   հանդիպումը Գյումրիի  թիմի  խաղացողները    ջանք չխնայեցին   մարզչին այդ  հոբելյանի  առթիվ  հաճելի նվեր մատուցելու համար: Ու նրանց ջանքերն ի վերջո  քաջողությամբ պսակվեցին:Նախ կրկին փայլեց առաջնության լավագույն ռմբարկու՝ իվուրացի հարձակվող Մորի Կոնեն, ով 76-րդրոպեին բացեց խաղի հաշիվը:Դա Կոնեի առաջնությունու մխփած 18 –րդ գոլն էր:Խաղավարտից  2 րոպե առաջ Գուստավո Մարմենտինին Կամարայի հրաշալի  փոխանցումից հետո վերականգնեց հաշվի հավասարությունը՝1:1:Բայց 90+3 –րդ րոպեին  «Ալաշկերտին» պատժեց այս թիմի նախկին խաղացող  Ուրոշ Նենադովիչը:նարախփած գոլը 2:1 հաշվով շատ կարևոր հաղթանակ պարգևեց «Շիրակին»: Այս հաղթանակից հետո «Շիրակը» վաստակեց 39 միավոր եւ տեղափոխվեց 2-րդ հորիզոնական: «Ալաշկերտը» 37 միավորով նահանջեց 3-րդ տեղը:

©2020 Armenian Soccer