Armenian Soccer
Armenian Soccer

Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը կսպասարկի Բոսնիայի մրցավարական անձնակազմը

Սեպտեմբերի 5-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում,ժամը 17:00-ին կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 1-ին տուրի Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը։ Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, Իրֆան Պելյտոն կսպասարկի մեր ազգային ընտրանու հանդիպումը։ Նրան կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելյոն։ Խաղի չորրորդ մրցավարն է Ադմիր Սեհովիչը։ Բոլոր մրցավարները Բոսնիա և Հերցեգովինայից են:

©2020 Armenian Soccer