Կորոնավիրուսային համավարկով պայմանավորված դադարից հետո մինչև 19 ՀՀ տարեկանների հավաքականն առաջին ուսումնամարզական հավաքն անցկացրեց Երևանի ֆուտբոլի ակադեմիայում: Մ19 ՀՀ հավքկանի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին հրավիրած 23 ֆուտբոլիստներից 6–ը ներկսյւացնում էինԵրևանի«Ուրարտուն» :
Ուսումնամարզական հավաքի եզրափակիչ օրնէ այսօր`հուլսիսի 30-ի առավոտյան ՀՀ պատանեկան հավաքականը ստուգողական հանդիպում անցկացրեց ՀՀփոխչեմպիոն «Նոայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց գործող ՀՀ գավաթակրի ու ՀՀ փոխչեմպիոն «Նոայի» հաղթանակով՝ 6:0 հաշվով։
ՀՀ պատանեկան հավաքականի մեկնարկային կազմում ընդգրկվել էին «Ուրարտուի» միանգամից 3 ֆուտբոլիստներ` Գևորգ Տարախչյանը, Էրիկ Սիմոնյանը և Կարեն Գալստյանը։ Գևորգ Տարախչյանը կատարում էր թիմի ավագի պարտականությունները։ Երկրորդ խաղակեսում խաղալու հնարավորություն ստացան նաև Սամվել Հակոբյանը, Գոռ Լուլուկյանը և Արթուր Մելիքյանը։
©2020 Armenian Soccer