Դուբայում ավարտին է ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Նոայի» ուսումնամարզական հավաքը: Փետրվարի 11-ին հավաքի վերջին`4-րդ խաղում ուժերը չափեց ՌԴ 2 –րդ դիվիզիոնիընթացիկ առաջանության մասնակից Մոսկվայի «Ռոդինայի» հետ: Փոխնեփոխ հաջողությամբ ընթացած մրցավեճում երևանցիները ի վերջո 3:2 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ:
«Նոայի» կազմում գոլերը հեղինակեցին ` Միխայիլ Կովալենկոն, Վադիմ Պեյրելին, ու Ֆորմիգաոն:
Տեղինէ նշել, որ «Ռոդինայի» կազմում էլ 2 հայազգի ֆուտբոլստ ելույթ ունեցան` 1 խաղակեսում 22-ամյա կիսապաշտպան Սանդրիկ Ապոզյանն, 2-րդ խաղակեսում՝ Արսեն Հայրապետյանը:
Մինչ այս «Ռոդինան» ընկերական հանդիպումներ էր ունեցել «Արարատի»՝ 0:4, «Փյունիկի»`0:1 հետ և 1:1 էր խաղացել ՀՀգործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ:
©2021 Armenian Soccer