ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաքը շարունակող ՀՀ փոխչեմպիոն Նոան» այսօր ստուգողական 3-րդ հանդիպումում մրցեց 2020թ Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ:
1-ին խաղակեսում Դմիտրի Գունկոյի ղեկավարությամբ հանդես եկող ՀՀ գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոայի» նկատելի առավելությամբ անցավ: Բայց ՀՀ փոխչեմպիոնի ֆուտբոլիստների մոտ կաղում էր եզրափակիչ փոխանցման կուլտուրան, և այդ պատճառով 1-ին կեսում դարպասի գրավում չգրանցվեց: 2-րդ կեսում Գունկոյի սաներից Ազարովին հաջողվեց գրավել Լատվիայի չեմպիոնի դարպասն, որն ի վերջո վճռեց հանդիպման ելքն ու 1:0 հաշվով հաղթանակ պարգևեց «Նոային»: Սա այս հավաքի ընթացքում ՀՀ փոխչեմպիոնի տոնած արդեն 2 –րդ անընդմեջ հաղթանակն էր: Փետրվարի 6-ին երևանայն թիմը 6:0 հաշվով պարտության էր մատնել ԱՄԷ-ի 2 –րդ դիվիզիոնի առաջնության մասնակից` «Ատլետիկո Արաբիային»: Այս հավաքի վերջին խաղում «Նոան» փետրվարի 11-ին ուժերն է չափելու ՌԴ 2-րդ դիվիզիոնի առաջնության մասնակից Մոսկվայի «Ռոդինայի» հետ:
©2021 Armenian Soccer