ՀՀ գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Կիպրոսի 1-ին ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական հանդիպում անցկացրեց Եկատերինբուրգի «Ուրալի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Օտուբանյոն 26-րդ րոպեին առաջ մղեց ՀՀ չեմպիոնին, իսկ 39-րդ րոպեին «Ուրալի» խաղցող Բիկֆալվին 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը։
Նկատենք, որ ՀՀ ազգային հավաքականի կենտոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը ռուսական թիմի կազմում դաշտ մտավ ընդմիջումից հետո ,բայց վնասվածքի պատճառով փոխարինվեց 52-րդ րոպեին:
Նշենք, որ Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող ՀՀ փոխչեմպիոն «Փյունիկն» էլ ստուգողական խաղ է անցկացրել Բուլղարիայի բարձրագույն խմբի առաջնությունում 14 թիմերի պայքարում մրցաշարայիաղյուսակը եզրափակող Բիստրիցայի «Վիտոշայի» հետ: Գրանցվել է 1:1 հաշվով ոչ-ոքի:
Հաշիվը բացվել է առաջին խաղակեսում, երբ աչքի է ընկել Ալիկ Առաքելյանը:
Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ երևանյան թիմը Թուրքիայում 4 ընկերկան խաղ է անցկացրել, որից 3 -ում պարտություն կրել և 1 ոչ-ոքի գրանցել:
©2020 Armenian Soccer