ՀՀ նորընծա արծաթե մեդալակիր և ՀՀգավաթակիր Երևանի «Նոան» Եվրոլիգայի խաղարկությումում մեկնարկելուց առաջ այսօր 1-ին համալրումն է կատարել: Ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնում է, որ պայմանգիր է կնքվել ներկայւոմս 200 հազար եվրո տրասֆերային արժեք ունեցող 33-ամյա կիսապաշտպան Դենիս Դեդեչկոյի հետ:Վերջինս ՀՀ առաջնության ավարտից հետո հեռացել է Երևանի «Արարատից», որի կազմում մասնակցել էր 20 հանդիպման ու դարձել էր 6 գոլի հեղինակ: Բազմափորձ Դեդեչկոն 2009թ-ից հանդես է եկել ռուսաստանյան Վլադիվաստոկի «Լուչ», Պերմի «Ամկար», «Կրասնոդար, » «ԲՄԱ Խաբարոսնսկ», ուկրաինական Կիևի «Դինամո», «Կրիվբաս», «Վորսկլա», «Ալեքսանդրիա», «Մարիոպոլ», ղազախական` «Աստանա» ակումբներում: Նա ելույթներ է ունեցել նաև Ուկրաինայի ազգային, երիտասարդական ,Մ19 և Մ17 ընտրանիների կազմերում:
©2020 Armenian Soccer