Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ հավաքականը անհաջող մեկնարկեց Ազգերի լիգայի 2–րդ խաղարկությունում

Սկոպիեյում  Ազգերի լիգայի  2-րդ  խաղարկոթւյան C  դիվիզոնի 2-րդ խմբի  մրցաշարի 1 -ին տուրի խաղում  նորանշանակ  գլխավոր մազիչ, իսպանացի Խոակին Կապառոսի ղեկավարությամբ հանդես եկած ՀՀ  հավաքականը   դժգույն, անկազմակերպ խաղով 1:2 հաշվով  տանուլ տվեց Հյուսիսյաին Մակեդոնիայի ընտրանուն:Վերջինս   առանց մեծ ջանքեր թափելու 3 միավոր  վաստակեց:Մակեդովացիներին,     իհարկե այս հաջողությունում մեծապես օգնեց  հանդիպման գլխավոր   մրցավար, բոսնիացի Իրֆան Պելյտոն, ում  5 –րդ և 38 –րդ րոպեներին նշանակած 11 մետրանոցները տանտերերը անվրեպ իրացնելով  հաշվի մեջ առաջ անցան `2:0: 2 –րդ խաղակեսում Կապառոսի կատարած փոփոխությունները ու Տիգրան Բարսեղյանին, Էդգար Բաբայանին ու  Նորբերտո Բալեկյանին  ասպարեզ  հանելը    մեր ընտրանու առջևի գծի խաղը  որոշ չափով  ակտիվացրին, սակայն գրոհները կրկին հիմնականում հախուռն էին ու անարդյունավետ: Մրցավարը 90 +4 –րդ րոպեին այս  խաղում 3 –րդ 11 մետրանոցը նշանակեց ,այս անգամ իվնաս տանտերերը: Տիգրան Բարսեղյանը հստկաիրացրեց այնս ու կրճատեց հաշվի մեջ եղած տաբերությունըը 1:2 :Ավելին անել Կապառոսի սաներին անելու այլևս ժամանակ չէր մնացել: ՀՀընտրանու կազմում 29 –րդխաղն անցկացրած Բարսեղյանը հավաքականումխփեց իր 6 –րդ գոլը:
Զգացվեց   ՀՀ  հավաքականի ավագի ու առաջատար `Հենրիխ Մխիթարյանի բացակայություն, սակայն պիտի խոստովանել, որ մեր ֆուտբոլիստների   այսօրվա ցուցադրած խաղի որակը   հեռու էր բավարար լինելուց:

©2020 Armenian Soccer