Երևանի «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ինչպես իրազեկում են ակումբի մամուլի ծառայությունից, պայմանագիր է ստորագրել ՀՀ կրկնակի չեմպիոն 32-ամյա պաշտպան Դմիտրի Գուզի հետ։
Ռուս պաշտպանը հայ ֆուտբոլասերին հայտնի է «Արարատ-Արմենիայում» ունեցած ելույթներից, որի կազմում երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, և մեկ անգամ՝ սուպերգավաթակիր։
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2006 թվականին։ Հանդես է եկել ռուսական «Նիկա», «Ռոտոր», «Տյումեն», «Լուչ-Էներգիա» ակումբներում։ 2018 թվականին տեղափոխվել է «Արարատ-Արմենիա», որտեղ անցկացրել է 60 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ։
«Տպավորություններս դրական են։ Մարզաբազան լավն է, այստեղ առկա են բոլոր պայմանները։ Տղաներն ինձ բավական լավ ընդունեցին։ Շատերին վաղուց եմ ճանաչում, մյուսների հետ կամաց-կամաց սկսում եմ ծանոթանալ։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի և կհաղթահարենք մեր առջև դրված խնդիրները», — մեզ հետ զրույցում նշեց Գուզը։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հաջողություն ու հաղթական ելույթներ է մաղթում Դմիտրի Գուզին։
©2020 Armenian Soccer