Նոյեմբերի 23-ին կայացավ Vbet Հայաստանի պրեմիեր լիգայի 12-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝
«Արարատ-Արմենիա»-«Նոա»` 3:1 (2:1)
Երևան, ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան:
Գոլերը՝ Դավիդ Հումանես, 8, Ջեյսոն Մարտինես, 39, Սարգիս Շահինյան, 70 («Արարատ-Արմենիա»), Ալեշանդրե Օլիվեյրա, 35 («Նոա»):
Սկզբունքային մրցամարտում հանդիպեցին ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ –Արմենիան» ու ՀՀփոխչեմպիոն, ՀՀ գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոան»: Վերջին 4խաղերում անպարտելի իսպանացի Դավիդ Կանպանիայի ղեկավարությամբ ելույթ ունեցող Արարատ Արմենիան մեծ վերելքով անցկացրեց կարևոր հանդիպումն ու շահելով այն 3:1 հաշվով:Այս հաղթանակիցհ ետո Կամպանիայի գլխավորած թիմը շրջանցեց Նոային: Խաղի ավարտից հետո ՀՀգործող չեմպիոնի կազմի 32-ամայա նիդեռլանդցի հարձակվող Ֆուրջել Նարսինգ այսպես բնութագրեց իրենց ելույթն, «Կամպանյայի օրոք տարբեր սխեմաներով ենք խաղում և կարող ենք հարմարվել ցանկացած իրավիճակի»:
©2020 Armenian Soccer