ՀՀ կրկնակի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիան» ԱՄԷ-ում ընթացող հավաքի շրջանակում այսօր`փետրվարի 3-ին մրցեցին ՌԴ 2 –րդ դիվիզոնի Արևմտյան գոտու մրցաշարի մասնակից Մոսկվայի «Ռոդինայի» հետ: Վերջինս երեկ այստեղ`ԱՄԷ-ում `Շարժայում մրցել էր Երևանի «Փյունիկի» հետ ու զիջել է նվազագույն `0:1 հաշվով: Երևանցիներին հաղթանակ էր պարգևել թիմի նորեկ Օլեգ Կոժուշկոն:
Ինչ վերաբերվում է «Արարատ-Արմենիային» , ապա Դավիթ Յանպանիայի սարերը հուվարի 30 –ին մրցել էին ՌԴ պրիմեր լիգայ իառաջանության մասնակից Եկատերիբուրգի «Ուրալի» հետ ու տանուլ էին տվել 0:2հաշվով:
Այսօրվա «Ռոդինայի» հետ խաղի սկզբում `11 –րդ րոպեին ՀՀ գործող չեմպիոնին հաշվի մեջ առաջ մղեց թիմի 26-ամյա պերուացի հարձակվող Յեյսոն Մարտինեսը: Կամպանիան նախորդ խաղի համեմատ զգալի փոփոխություններ էր կատարել «Արարատ –Արմենիայի» մեկնարկային կազմում: Եթե նախորդ խաղում մեկնարկային կազմում միայն 1 հայազգի ֆուտբոլիստ (դարպասապահ Շահաթունին ) ու 10 արտասահմանցի, ապա այս անգամ մեկնակային կազմում ընդգրկված 11 խաղացողներից 6-ը հայազգի էին, իսկ մնացած` 5-ը լեգիոներ: 2 –րդ խաղակեսում էլ ՀՀ գործող չեմպիոնի առավելությունը ակնհայտ էր, բայց նոր գոլ խփել նրանց չհաջողվեց:Ու դեռ ավելին ռուսաստանցիներից Ահմեդ Խամետով 84 –րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարությունն ու ի վերջո գրացվեց 1:1հաշիվը:
©2021 Armenian Soccer