Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 34-ամյա ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոյի հետ։ Այդ մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունցի: Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան»։
Մինչև Հայաստան տեղափոխվելը Կոբյալկոն հանդես է եկել ռուսական «Նովոկուզնեցկ», «ԿամԱԶ», «Ուրալ», «Օրենբուրգ», ԲՄԱ Խաբարովսկ և «Բալթիկա» ակումբներում։
«Փյունիկն» բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Անտոն Կոբյալկոյին։
©2020 Armenian Soccer