Հուլիսի 25-ին ՌԴ գավաթի խաղարկության եզրափակչում «Խիմկին» նվազագույն`0:1 հաշվով պարտվեց երկրի նորընծա չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: Վճռորոշ գոլը բաց թողնեցին 84-րդ րոպեին` Արտյոմ Ձյուբայի 11-մետրանոց անվրեպ հարվածից հետո:
«Խիմկիի» կազմում խաղադաշտում 81-րդ րոպե անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, Մոսկվայի «Լոկոմոտիվ»ի սան, 25 –ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանն, ով ամոթալի որակեց խաղի մրցավարությունը:Նա այդ հանդիպման ավարտից հետո ինստրագրամի իր էջում գրել էր. «Ամոթ …չեմպիոնական մրցավարություն , մրցավարները նվաճեցին գավաթը»:
Կորյանի թիմը հաջորդ մրցաշրջանից, որ կսկսվի օգոսոսի 8-ին հանդես է գալու ՌԴ պրիմեր լիգայում:Իսկ ՌԴ գավաթի խաղարկության եզրափայկչում հանդես գալու համար Արշակ իր թիմի հետ արժանացավ արծաթե մեդալի:
©2020 Armenian Soccer